Հայաստանը պատրաստ էր տալ 5 շրջան, բայց Լաչինն ու Քարվաճառը ուզում էր պահել իրեն. իսկ այս տարի լաչինցիները կվերադառնան «իրենց» քաղաք. Ալիև
«Պետք է ասեմ նաև, որ բանակցություններն այսքան տարի տևեցին և ավարտվեցին անհաջողությամբ՝ կապված հենց Լաչինի ու Քարվաճառի հետ։ Քանի որ նրանք, իբրև թե, պատրաստ էին տալ 5 շրջան, բայց պայմանով, որ Լաչինն ու Քարվաճառը հավերժ կմնան իրենց։ Այսինքն՝ մենք այսքան ժամանակ դիմացանք մեր «պատմական» հողերը չտալու համար, մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու պատճառով»։
Այդ մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Ալիևը նշել է նաև, որ այս տարի լաչինցիները կվերադառնան «իրենց» քաղաք։