Հայաստանի հետ սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում. Ալիև
«Չնայած տառապանքին, ցավին, չնայած մեզ համար մի շարք թանկ արժեքների կորստին, մենք խոսում ենք խաղաղության մասին։ Դա հեշտ չէ թե՛ քաղաքական, թե՛ մարդկային տեսանկյունից։ Գիտակցելով, որ խաղաղությունը բխում է Ադրբեջանի շահերից և բխում է Ադրբեջանի երկարաժամկետ շահերից, մենք առաջարկում ենք դա»։
Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա ասել է, թե իբր հայկական կողմը դեմ է սահմանազատման:
«Սա նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Ես ստիպված եմ նման պայմանների դիմել։ Ես դրա համար ունեմ պատճառներ՝ պատմական, քարտեզագրական։ Ուստի դա ավելի շատ բխում է նրանց շահերից, քան մեր շահերից»,- ասել է պետության ղեկավարը։