«ԱԻՆ-ը ձեռքից գնում է»․ նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը հայց է ներկայացրել նախարարության դեմ (տեսանյութ)
Այսօր ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն ամփոփում է ոչ միայն իր անցած տարվա գործունեությունն, այլ ամբողջ աշխատանքը։ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն, իր անունը կհավերժացնի ԱԻՆ-ը ոտքի կանգնեցրած նախարար Արմեն Երիցյանի կողքին՝ որպես ԱԻՆ-ը լուծարած, փակած, ԱԳՆ-ին հանձնած նախարար։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով, մի շարք նախկին ու ներկա ԱԻՆ աշխատակիցներ, դատական հայցեր են ներկայացնում նախարարության դեմ։ ԱԻՆ-ի 2022-թվականն ամփոփելով, այս և այլ հարցերի մասին է բարձրաձայնում, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ, ԱԻՆ փրկարար ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը, ով ևս դատական քաշքշուքների մեջ է նախարարության հետ, անհասկանալի հանգամանքներում, ծառայությունից հեռացվելու պատճառով։
Մանրամասները` տեսանյութում