Ոստիկանները մի երիտասարդի մոտից թմրանյութերով փաթեթներ են հայտնաբերել. նա գեներալ Ասլիբեկյանի բարեկամն է
Օրեր առաջ ոստիկանության աշխատակիցները Երևան քաղաքի փողոցներից մեկից բերման են ենթարկել մի երիտասարդի, ում մոտից արդեն ոստիկանությունում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մի քանի փաթեթներ:
Պարզվել է, որ փաթեթներում առկա են եղել թմրանյութեր և այդ անձն, ամենայն հավանականությամբ, զբաղվում է թմրանյութերի իրացմամբ:
Ըստ NEWSPRESS.am-ին հասած տեղեկությունների՝ երիտասարդը գեներալ Հենրիխ Ասլիբեկյանի բարեկամն է: