ՀԱՊԿ-ը քննարկում է 2023 թվականին զորավարժությունները կազմակերպել Հայաստանից դուրս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբը քննարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններ ոչ թե Հայաստանում, այլ կազմակերպության անդամ մյուս երկրների տարածքում անցկացնելու առաջարկները։
Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։
Նա նշեց, որ միացյալ շտաբը Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկություն է ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ երկրի տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։
«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ երկրների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարության և վերահսկման մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանը»,- ասել է Շչեգրիկովիչը: