Պուտինի՝ հրադադարի մասին հրամանագրին Կիևի և արևմտյան առաջնորդների արձագանքը ցինիկ էր. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է Ուկրաինայում հրադադարի վերահաստատման հնարավորության մասին լրագրողների հարցին։
«Դա կախված է գերագույն հրամանատարի որոշումից»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով հունվարի 6-ին և 7-ին հրադադար է հաստատվել, Պեսկովն ասել է, որ դրա արձագանքը Կիևի, այնպես էլ շատ արևմտյան առաջնորդների կողմից ցինիկ էր։
Կրեմլի խոսնակը միաժամանակ նշել է, որ հրադադարի մասին հրամանագիրը հետապնդում է մարդասիրական նպատակներ։