Եռակողմ հայտարարության մեջ գրված չէ, որ եթե Լաչինի միջանցքը խաղաղապահների վերահսկողության ներքո չէ, ապա այնտեղ ՀՀ-ն պետք է վերահսկողություն ապահովի․ Փաշինյան
Գիտե՞ք, մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում։ Մենք ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք բարձրաձայնում։ Եվ այդ մտահոգությունները վաղուցվա ծագում ունեն։ Ես անընդհատ մեր ռուս գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղախահների վարկաբեկման պետական արշավ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա ակնհայտ բան է, եղել է և շարունակում է ակնհայտ բան լինել։ Եվ իր համար ակնհայտ է եղել, որ իրադաձությունները զարգանում են ըստ տրամաբանության։ Պետք է հասկանալ, թե խաղաղապահներն ինչ գործառույթ են իրականացնում։
«Նախ եռակողմ հայտարարությունը հստակ ձևակերպում է, որ Լաչինի միջանցքի վերահսկողությունը մնում է ռուսաստանցի խաղաղապահների վերահսկողության ներքո։ Եվ էնտեղ գրված չի, որ, եթե Լաչինի միջանցքը խաղաղապահների վերահսկողության ներքո չէ, ապա այնտեղ ՀՀ-ն պետք է վերահսկողություն ապահովի»,- նշեց Փաշինյանը։