Ասում են` Ղարաբաղի հարցը հնարավոր էր լուծել, հնարավոր էր՝ լուծեիք․ Փաշինյանը կրկին սլաքներն ուղղեց նախկիններին
«Ղարաբաղի պատմությունը ՀՀ-ի և մեր պետականության մասին է, և կարևոր է, թե մենք ժամանակը ոնց ենք օգտագործել և օգտագործում մեր պետության ինստիտուցիոնալ կայացման համար»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով լրագրողի կողմից ընդդիմության հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից ու իր մեղքի բաժինը գցում է մյուսների վրա, Փաշինյանը նշեց, որ երբեք չի խուսափել պատասխանատվությունից։
Նա ընդգծեց, որ հենց այդ նպատակով էլ 2021 թվականին հրաժարական տվեց և գնաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Ընդդիմությունն ասում է` կարելի էր խուսափել պատերազմից, միշտ էլ կարելի է խուսափել պատերազմից, բայց ի՞նչ գնով։ Ասում են` Ղարաբաղի հարցը հնարավոր էր լուծել, հնարավոր էր՝ լուծեիք»,- ասաց Փաշինյանը։