ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը․ Փաշինյան (տեսանյութ)
Ես ՌԴ խաղաղապահների զորախմբի վերաբերյալ արդեն դիրորոշումներ արտահայտել եմ տվյալ իրավիճակում և պիտի ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ, այո՛, ՌԴ խաղաղապահ զորախումբը պիտի ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը և դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։