Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին ԼՂ-ի ժողովրդին, հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի․ Փաշինյան (տեսանյութ)
Ես չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսենք։ Այն, ինչ մենք ունենք ասելու տվյալ իրավիճակի հետ կապված արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու ոչ մի բան չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին, բայց ես, ըստ էության կուզեի ավելի ընդհանրական և խորը հասկանանք տվյալ իրավիճակի կոնտեքստը։ Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի գնահատմամբ՝ այն ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայությանը սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Եվ սա է հիմնական կոնտեքստը խնդրի։
Մանրամասները՝ տեսանյութում։