Կարմիր խաչն այսօր Արցախից Հայաստան է տեղափոխել 3 բուժառու
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք բուժառու։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նշենք, որ մինչ այս Արցախի հիվանդանոցներից ՀՀ հիվանդանոցներ էին տեղափոխվել 13 բուժվողներ։