Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Երբ երկրի «հերն անիծած» իշխանության անդամ Քերոբյանը խոսում է նոր քաղաք կառուցելու մասին՝ կարելի է լրջորեն անհանգստանալ...

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է, թե անցում են կատարում ավելի խոշոր քաղաքաշինական ծրագրերի: Նա մասնավորապես նշել է, թե՝ Երևանում թաղամաս առ թաղամաս վերանորոգելու են, նոր թաղամասեր են կառուցելու, ինչպես նաև, ուշադրությո՛ւն, կառուցելու են նոր քաղաքներ...

Եթե այդ պահին Հանրային հեռուստաընկերության տաղավար ծափերով մտներ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու բղավեր՝ «ծափ տվեք, արա», ապա այդ կրկեսային համարը լիարժեք կլիներ:

Իհարկե, Քերոբյանի խոսքերը կարելի էր ընդունել նաև չստացված հումոր, կատակ, որի վրա կարելի կլիներ նաև ծիծաղել, եթե իրականում պատկերն այդքան տխուր չլիներ:

Այս մարդը, ով դեռ 2020 թվականին «Մենյու» (menu.am) ընկերության հիմնադիր էր ու  արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, մեղմ ասած, այնքան էլ դրական չէր արտահայտվում գործող իշխանության մասին, հանկարծ համաձայնեց աշխատել նույն այդ չստացված կառավարության հետ ու նրանց հետ էլ երկրի տնտեսության  «հերն անիծել» (և ոչ միայն տնտեսության):

Համենայնդեպս, թվերը, որոնք ներկայացնում է Քերոբյանը որպես ձեռքբերում՝ իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Պետք չէ լինել տնտեսագետ հասկանալու համար, որ ամեն օր ահագնացող գնաճը, արտագաղթն ու գործազրկությունն ամենևին տնտեսական աճ ու Քերոբյանի նկարագրած բարեկեցիկ կյանքը չեն:

Այսպես ասենք՝ գոյություն ունի իրականություն ու դրան զուգահեռ «Քերոբյանի աշխարհի պատրանք», որտեղ թվերը կրկնապատկվում են, աղքատությունը վերանում, աշխատատեղերը ավելանում... (ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մի առիթով, երևի անգիտակցաբար, հերքեց Քերոբյանին՝ հայտարարելով, որ աշխատանքի տեղերի ավելացումը կապված է ո՛չ թե գործազրկության նվազման, այլ ավելի շատ թաքնված աշխատատեղների բացահայտման հետ):

Մի խոսքով, հիմա էլ Քերոբյանը հայտարարում է նոր քաղաքներ կառուցելու մասին... 

Չգիտես՝ ծաղրո՞ւմ է, դիտմա՞մբ է անում, թե՞ պարզապես չի հասկանում՝ ինչ է խոսում:

Քերոբյանին շատերը համարում են անմեղսունակ, այսինքն՝ մեղք, հանցանք գործելու անընդունակ ու անկարող. այս դեպքում ասացեք խնդրեմ՝ ինչո՞ւ է համագործակցում, աշխատում (ինչպես կուզեք՝ ասեք) երկիրը կապիտուլյացիայի ենթարկելու մեջ մեղադրվող ու հող առ հող, համայնք առ համայնք, քաղաք առ քաղաք թուրքին հանձնող իշխանության հետ:

Ի՞նչ նոր քաղաք կառուցելու մասին է խոսքը, երբ եղածը տալիս են թշնամուն... 

Մի հարցնող լինի՝ որտե՞ղ, Ադրբեջանին հանձնած տարածքնե՞րում, թե՞ քաղաքի վրա նոր քաղաք են կառուցելու...

Այս առաջարկը գուցե իրատեսական լիներ մեկ այլ՝ հայրենասեր ու ազգանվեր իշխանության օրոք, բայց սա այդ դեպքը չէ:

Սա մի կողմից, մյուս կողմից էլ Քերոբյանի հայտարարությունը բավականին մտահոգիչ է, քանի որ երբ փաշինյանական թիմից որևէ մեկը խոսում է «նոր սխրանքների», «նոր առաջխաղացման», «նոր ձեռքբերումների» ու առավել ևս «նոր տարածքների» մասին (ինչպես ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն էր ասում), ապա սկսում ես լրջորեն անհանգստանալ՝ թե այս անգա՞մ ինչն են պատրաստվում հանձնել իրենց թուրք եղբայրներին...

Արմինե Մկրտումյան