Պենտագոնը նշաններ չի տեսնում, որ Բելառուսը մտադիր է դառնալ Ուկրաինայի պատերազմի կողմերից մեկը
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, գնահատելով Բելառուսի պատրաստակամությունը Ուկրաինայում պատերազմի մեջ մտնելու Ռուսաստանի հետ առաջիկա համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների ֆոնին, ասել է, որ ԱՄՆ-ն այս պահին Մինսկի կողմից նման մտադրություններ չի տեսնում։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը պատրաստվում են համատեղ վարժանքներ անցկացնել»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ Պենտագոնը նշաններ չի տեսնում, որ Բելառուսը մտադիր է դառնալ Ուկրաինայի պատերազմի կողմերից մեկը։