ԱՄՆ-ն խոստանում է ուժեղացնել ճնշումն Իրանի վրա․ Սալիվան
ԱՄՆ-ն կուժեղացնի տնտեսական ճնշումն Իրանի վրա՝ կապված Ուկրաինայի պատերազմի ժամանակ Ռուսաստանի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերի մատակարարման հետ։
Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք ինքներս մի շարք տարբեր պատժամիջոցներ ենք կիրառել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իրանում կազմակերպությունների դեմ։ Իրանը կարող է պոտենցիալ մեղսակից լինել Ուկրաինայում ռազմական հանցագործություններին»,- ասել է Սալիվանը։