ԱՄՆ-ն հերթական անգամ զգուշացրել է Չինաստանին Ռուսաստանի հարցով
ԱՄՆ-ը շատ ուշադիր հետևում է Չինաստանի որոշումներին՝ ի պատասխան ռուսական կողմից աջակցության ցանկացած խնդրանքի, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
Նա ասել է, որ Վաշինգտոնը Չինաստանի իշխանություններին բացահայտ նշել է, թե ինչ գին կվճարվի, եթե Պեկինը որոշի օգնել Ռուսաստանին խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից կամ տրամադրել այլ աջակցություն, որը կօգտագործվի Ուկրաինայում ռուսական բանակի կողմից։