Գերմանիան ամեն ինչ անում է թուլացնելու Կիպրոսի շուրջ ստեղծված լարվածությունը. երկրի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիպրոսի խնդրի երկու պետությունների առաջ քաշած տարբերակները հարցի լուծում չեն:
Նա նշել է, որ Գերմանիան կշարունակի ամեն ինչ անել թուլացնելու կղզում լարվածության աճը, հաղորդում է Reuters-ը:
«Լուծումը կարելի է գտնել միայն ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա»,- ասել է Բուրբոքը Կիպրոսի իր գործընկեր Իոաննիս Կասուլիդեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։