ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում. «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. «Ժողովուրդ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»Նոր նշանակումներ՝ ՊՆ-ումԻրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»
Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձնատունը. «Հրապարակ»
Հրթիռային հարվածներ Կիևի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԱմառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՀունիսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխաԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետոՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ ՀայհիդրոմետՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՊարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՍևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ներըԱյս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ ԻբրահիմովիչՌուսաստանը բենզին է ներմուծում ՀնդկաստանիցԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնումՖոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասինԱպօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
Ուկրաինայում նախապատրաստվում են Բելառուսից Կիևի ուղղությամբ հարձակմանըԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային կապի զարգացման համարՄեդվեդևը Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Երաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են դասագիրք ունենալ․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունի (տեսանյութ)
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանին
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` ընդգծելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պատրաստակամ է շարունակելու իր արդյունավետ ծառայությունն ի նպաստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և լծակից լինելու Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնեության անունից Վեհափառ Հայրապետին շնորհավորական խոսք է ուղղել նաև Մայր Աթոռի «Քրիստոնյա Հայաստան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արփինե Չանթիկյանը։ Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայոց Հայրապետը, շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ իր շնորհակալությունն ու գնահատանքն է հայտնել Մայր Աթոռի պաշտոնեությանը՝ իրենց պարտականությունները նախանձախնդրորեն, սիրով և հանձնառությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ Հայոց Եկեղեցին կարողանում է առավել արդյունավետ կերպով իրագործել իր ծառայությունը հայ ժողովրդի կյանքում: Այս առնչությամբ Նորին Սրբությունը հաստատել է, որ անցնող տարում Մայր Աթոռի կողմից արձանագրած հաջողությունների ու ձեռքբերումների մեջ իր կարևոր բաժինն ունի աշխարհիկ պաշտոնեությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով նաև հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հորդորել է ամեն ջանք գործադրել, որպեսզի հուսահատությունը մեզ չհամակի, շարունակել տոկալ ու ամենօրյա նվիրյալ աշխատանքով հաղթահարել առկա դժվարությունները։ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է տարվա ընթացքում նախանշվող կարևոր ծրագրերին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակիցներին մաղթել է Աստծո օգնականությունն ու պահպանությունը՝ հայցելով, որ Տիրոջ Սուրբ Աջը հովանի լինի հայորդիներին և նրանց ընտանիքներին` խաղաղության ու բարօրության մեջ պահելով հայրենիքը և ողջ աշխարհը: