Պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով
Ներկայում, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում` առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)` անկախ կցագրման վայրից։
Նախարարությունը կրկին անգամ հիշեցնում է՝ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։