Կեղծ ժողովրդավարության քարոզը իշխող խունտայի վերջին դատարկ փամփուշտն է, որը նույնիսկ սեփական ոտքին կրակելիս՝ արդյունք չի տալու. Աբրահամ Գասպարյան
Լրագրող, հեռուստահաղորդավար, մեկնաբան Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չոր քաղաքագիտական 5 կարևոր ընդգծում՝ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսի «չասուլիսին» ընդառաջ. ՀՀ դասվում է կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգ ունեցող պետությունների շարքին
Մինչ հայկական պետությունը հաստատուն քայլերով գլորվում է դեպի ավտորիտարիզմ, վաղվա սպասվող միջոցառմանը խունտայի ղեկավարը կազմակերպելու է մեծ շոու: Նա պետական համակարգի կոլապսը փորձելու է փաթեթավորել ժողովրդավարության մասին հերթական հեքիաթով, որով աշխարհին (աշխարհը վաղուց գիտի իր պսևդոդեմոկրատ կերպարի մասին) ու ներքին պլեբեյին կփորձի մոլորեցնել ու խոսել դեմոկրատական արժեքների ու ՀՀ գրանցած «հաջողությունների» մասին:
նփ-ի «ինքնաասուլիսին» մասնակցող լրագրողները կարող են «գրպանում» ունենալ մի քանի կարևոր տվյալ ու փաստ՝ ՀՀ-ում այդքան թմբկահարված, բայց ի սկզբանե գոյություն չունեցող ժողովրդավարության իմիտացիայի վերաբերյալ:
Այսպես.
1- «Ազատության տան» ("Freedom House") ամենամյա՝ "Nations in Transit 2022" զեկույցում նփ-ի ղեկավարած իշխանությունն արձանագրել է՝ 3.04 միավոր հնարավոր 7-ից: Միավորը որքան ցածր է, կառավարման ռեժիմն այնքան հեռու է ժողովրդավարականից և մոտ՝ ավտոկրատ կամ տոտալիտար կառավարման համակարգին:
2- Սա 2021 թ. ցուցանիշից ավելի է կես միավորով (2.96), մասնավորապես՝ պետական կառավարման, ընտրական պրոցեսի կազմակերպման և դատական համակարգի բարեփոխումների «հաջողության» պատճառով:
3- Այսուհանդերձ՝ մամուլի ազատության ինդեքսը գրանցել է անկում՝ 7 հնարավոր միավորից ստանալով 2.75 միավոր:
4- Ժողովրդավարության 100 տոկոսանոց սանդղակի վրա ՀՀ զբաղեցնում է 33.93 տոկոս և դասվում կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգերի շարքին: Այսինքն՝ Հայաստանը կիսաավտորիտար պետություն է:
5- Գլոբալ ազատությունների ինդեքսում ՀՀ 100-ից ունի 55 միավոր և դասվում է մասնակի ազատ երկրների շարքին:
Նմանատիպ այլ ինդեքսներով՝ Economist Intelligence, V-DEM, ՀՀ գրեթե նույն ցուցանիշերն է արձանագրել, ինչի մասին անցած տարում բազմիցս խոսել եմ փաստերով, իսկ այդ փաստերն արժանացել են իշխող ոհմակի քաղաքական ու քարոզչական հարճերի նյարդային ոչ ադեկվատ պրկումներին:
Կեղծ ժողովրդավարության քարոզը իշխող խունտայի վերջին դատարկ փամփուշտն է, որը նույնիսկ սեփական ոտքին կրակելիս՝ արդյունք չի տալու:
Պի՛նդ եղեք»: