Ռուս-ուկրաինական պատերազմը հանցագործություն է Աստծո դեմ. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ այնպիսի պատերազմները, ինչպիսին Ռուսաստանը մղում է Ուկրաինայի դեմ, որտեղ խաղաղ բնակիչները ենթարկվում են ոչնչացման, հանցագործություն է Աստծո և մարդկության դեմ։
Պապն այս մասին հայտարարել է Վատիկանի կողմից հավատարմագրված դիվանագետներին ուղղված իր ամենամյա ուղերձում, հաղորդում է BBC-ն:
Պապի և դիվանագետների զրույցի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։