Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարի մասին լուրերը
Ուկրաինական կողմի հաղորդումները եվրոպացի քաղաքական գործիչների հետ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի շփումների մասին, թե իբր Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հնարավոր է կնքվի զինադադար, չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Կոզակի նման շփումների մասին հայտարարել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը։