ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Հայաստանին Լաչինի միջանցքի վերաբերյալ
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը մեղադրել է Երևանին Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի մասով, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
«Հասկանալի է, թե ինչու է Հայաստանն այդքան հուսահատ, որովհետև Լաչինի ճանապարհն այլևս հասանելի չէ իր անօրինական գործողությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունն ընդգծել է, որ Լաչինի ճանապարհը այսպես կոչված Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է և Ադրբեջանը համաձայնել է այն օգտագործել բացառապես մարդասիրական նպատակներով՝ համաձայն եռակողմ հայտարարության վեցերորդ կետի, և նույնիսկ նոր ճանապարհը շահագործման է հանձնել ժամկետից շուտ։