Չինաստանի նահանգներից մեկում բնակիչների 90%-ը վարակվել է կորոնավիրուսով
Չինաստանի երրորդ ամենաբնակեցված նահանգում՝ Հենանում, մարդկանց գրեթե 90%-ը վարակված է կորոնավիրուսով, ասել է Հենան նահանգի առողջապահական հանձնաժողովի տնօրեն Կանգ Կուանչենգը։
Նահանգն ունի 99,4 միլիոն բնակչություն, որից մոտ 88,5 միլիոնն արդեն վարակվել է։
Չինաստանի սահմանների վերաբացումը վերջին քայլերից մեկն էր Covid-ի սահմանափակումների վերացման հարցում։