Ինչ ապրանքատեսակներ կան Արցախի խանութներում և ինչ կառաքվի այսօր
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.
▪️շաքարավազ
▪️ձեթ
▪️մակարոնեղեն
«Տեղեկացնում ենք նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։
Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին ,որտեղ դեռևս առաքում չի կատարվել` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր։
Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա ընթացքում։
Սիրելի հայրենակիցներ խնդրում և հորդորում ենք` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել»,-ասված է հաղորդագրությունում: