Անկարան Բաքվին հրավիրում է մասնակցելու թուրքական մարտական ինքնաթիռների արտադրությանը
Թուրքիան Ադրբեջանին հրավիրում է մասնակցելու իր մարտական ինքնաթիռների արտադրությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։
«Մենք բարեկամ և եղբայրական երկրներին հրավիրում ենք մասնակցելու ազգային մարտական ինքնաթիռների նախագծին: Այդ երկրների թվում են Ինդոնեզիան, Պակիստանը, Մալայզիան, Ադրբեջանը», - մեջբերում են թուրքական լրատվամիջոցները Դեմիրի խոսքերը:
Գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ նման համագործակցությունը օգուտ կբերի բոլոր կողմերին։