Անկարգություններ Բրազիլիայում. կա 150 կալանավորված անձ
Բրազիլիայի Գերագույն դատարանը մայրաքաղաքում անկարգությւոնների մասնակից 150 մարդու կալանավորվել է։ Այս մասին հայտնում է G1-ը։ Ձերբակալվել է ևս 30 մարդ։
CNN Brazil-ը հայտնել է, որ նրանց կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում։ Իրավապահներն արձանագրել են անկարգությունների պլանավորումը։
Խոսքը վանդալների մասին է, ովքեր ներխուժել են երկրի Ազգային Կոնգրեսի շենք և այնտեղ ջարդ կազմակերպել։ Խորհրդարանի շենքում արված կադրերում երևում են բազմաթիվ ավերածություններ, կոտրված ապակիներ, կոտրված կահույք և նույնիսկ այրվող իրեր։
Բացի այդ, հեռուստաալիքը ցույց է տվել ցույցերի մասնակիցներին, որոնց ձեռնաշղթաներով դուրս են բերել նախագահական պալատի շենքից։ Դաշնային Գերագույն դատարանի շենքում վանդալները կոտրել են նիստերի դահլիճը և գողացել դատավորների հագուստը։
Ձերբակալվածներին ավտոբուսով տեղափոխել են ոստիկանության բաժիններ։