Այդպես էլ ՀՀ որևէ իրավապահ մարմին չանդրադարձավ Սաղաթելյանի վերաբերյալ անձնական և ընտանեկան տվյալներ հրապարակելու փաստին. Արսեն Բաբայան
Այդպես էլ ՀՀ որևէ իրավապահ մարմին չանդրադարձավ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ անձնական և ընտանեկան տվյալներ հրապարակելու փաստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«Հիշեցնեմ, որ ինչ-որ մեկը, վստահաբար իշխանական թևից, Զվարթնոց օդանավակայանի անվտանգության տեսախցիկներից տեսաձայնագրությունն ապօրինի ստացել է, որից հետո մարդու անձնական և ընտանեկան բնույթի տեղեկությունները հրապարակել է, որպիսի արարքն առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված արարքին»,- գրել է նա: