Դեղատներից մեկում գտանք մեզ պետքական դեղերից երկուսը, տղաս ուրախացավ ու ասաց՝ «Մամ, կյանքս 10 օրով էլ երկարեց». արցախցի
Արցախցի Նարա Կարոևնան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարները և կից գրել.
«Այսօր ձմեռ պապի նվերի փոխարեն դեղատներից մեկում գտանք մեզ պետքական դեղերից երկուսը։
Չեք պատկերացնի տղաս ո՞նց ուրախացավ և ճվաց դեղատնով մեկ` Մամ, մամ, Մամա կյանքս 10 օրով էլ երկարեց,,, Բոլոր հերթում սպասող մարդիկ ուրախությունից տղայիս հետ լացում էին։
Շնորհակալ եմ Տեր այս մի լավ օրվա համար էլ...»