Ինչի՞ համար են Ուկրաինայի տարածքում 46 կենսաբանական լաբորատորիաները
Ամերիկացի լրագրող Էմերալդ Ռոբինսոնը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են Ուկրաինայի տարածքում մի քանի տասնյակ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ գործում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ինչո՞ւ ԱՄՆ կառավարությունը հակամարտություն հրահրեց Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում կառուցելով 46 կենսաբանական լաբորատորիա։ Պենտագոնին ընդհանրապես ինչի՞ն է պետք Ուկրաինայի տարածքում 46 լաբորատորիա»,- հարցրել է Ռոբինսոնը:
Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր կենսաբանական լաբորատորիաները տեղափոխում է երրորդ երկրներ՝ դրանցում վթարների բարձր ռիսկի պատճառով։