Վիրտուալ աշխարհի միջոցով կառավարումը արդեն իրողություն է. վերտուալն ու իրականը հեռացել են իրարից. Մնացական Բիչախչյան
«Երկու զուգահեռ իրականություն՝ իրական աշխարհ և ֆեյսբուքյան աշխարհ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է հասարակական գործիչ Մնացական Բիչախչյանը։
Նա նաև հավելել է. «Գրեթե բոլոր հարցերը, այդ թվում երկրի անվտանգային հարցերը քննարկվում են ֆեյսբուքյան աշխարհում: Այս երկու աշխարհները շատ են հեռացել իրարից:
Ոչ հայրենասերը վիրտուալ տիրույթում դարձել է հայրենասեր, կոնկրետ ոլորտից պատկերացում չունեցողը` քրեագետ, տնտեսագետ, դիվանագետ:
Այո, վիրտուալ աշխարհի միջոցով կառավարումը արդեն իրողություն է. հետճանապարհ չկա: Մնում է այն ճիշտ կառավարել, դրա վրա ստեղծել հանրային ոլորտի բոլոր ճյուղերը, համայն հայության ուժերը կենտրոնացնել մեկ միասնական հարթակում»: