Իրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94 տոկոս նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչԴատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 130 միլիոն դրամԵրևանում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը
Հասարակություն

Մենք մեր ոչ-քրիստոնեական ապրելակերպի արդյունքում ունեցանք պարտություն և կորուստ. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով.

«ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ, ԵՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՜ՒՆ, ԵՒ ՀԱՃՈՒԹՅՈՒ՜ՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ»:

​Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,

​Ահա այս գեղեցիկ փառաբանությունն էին երգում հրեշտակները մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան գիշերը, և այս փոքրիկ երգը իր մեջ ամփոփում է Աստծո փրկագործ տնօրինության ամբողջ իմաստն ու էությունը։ Աստված այնքան է սիրում մարդկանց, որ նույնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի Նրան հավատալու շնորհիվ մարդկանց մեջ տիրի սեր և հաճություն, երկրի վրա խաղաղություն, և հենց սա է Աստծո համար ամենացանկալի փառաբանությունը։

​Այսօր, ազգային մեր կյանքում տեղ գտած փորձությունների և Արցախի արհեստական մեկուսացման պայմաններում, մեր ականջներին քաղցր է հնչում Սուրբծննդյան խաղաղության ավետիսը, բայց և՛ փոթորկում է բոլորիս միտքն ու հոգին։ Ինչո՞ւ չեն դադարում պատերազմները, ինչու՞ Փրկչի աշխարհ գալով չտիրեց հարատև խաղաղություն։ Այս մտահոգությունները բնական են, բայց արդյունք են քրիստոնեության թերի ընկալման։

Քրիստոս աշխարհ չեկավ մոգական մի զորությամբ վերացնելու ամեն ցավ ու վիշտ, որովհետև այդ պարագային ոչ մի արժեք չէր ունենա մարդու ազատությունը, չէր լինի իր ընտանիքով, իր կառուցած ու պահպանած հայրենիքով ուրախանալու երջանիկ զգացողությունը, այլ կնմանվեինք արհեստական խաղաղության մեջ ապրող ռոբոտների։

Ուրեմն ո՞րն է Քրիստոսի բերած խաղաղությունը։ Քրիստոսով Աստված բացեց մեզ համար Երկնքի Արքայության ճանապարհը և հրավիրեց բոլորին ազատորեն քայլելու այդ ճանապարհով։ Սա նշանակում է, որ Աստված մեզ տվեց խաղաղության համար անհրաժեշտ բոլոր գործիքները, ցույց տվեց դրանց կիրառության եղանականերն ու արդյունքը և մշտապես սպասում է մեր պատասխան քայլերին։

Այս ճշմարտությունները մեր ազգը հասկացել է երկու հազարամյակ առաջ, և քանի որ այն հարազատ էր նաև իր ծագման, կազմավորման ակունքներին և կյանքի փիլիսոփայությանը, ուստի ընդառաջ է գնացել Քրիստոսին։ Շատ հաճախ իր ընտրած ճանապարհին հավատարիմ մնալու համար մեր ազգը Փրկչի նման հանձն է առել փառաց պսակների փոխարեն փշե պսակներ կրել իր գլխին, որովհետև հավատացել է նաև հարությանը։ Բայց շատ հաճախ էլ հենց այդ ճանապարհից շեղումը առիթ է դարձել կորուստների ու պարտությունների, որովհետև ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի։

Այսօր կարծես թե երկու իրականությունն էլ առկա է Արցախում․ մենք մեր ոչ-քրիստոնեական ապրելակերպի արդյունքում ունեցանք պարտություն և կորուստ, և վճարեցինք մեր սխալների համար, իսկ այսօր տառապած մեր երկրում տիրում է միասնություն և համերաշխության մթնոլորտ և այստեղից հնչում է արդարության ձայնը, բայց մարդկությունը խլացնում է իր ականջները՝ չլսելու այդ ձայնը, ինչպես չլսեց Քրիստոսի արդարության քարոզը։ Եվ այս վիճակում մեր ականջներին կրկին հնչում է Հիսուս Քրիստոսի կենարար ձայնը․ «Քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։

Քրիստոսի անսուտ խոսքերը երաշխիքն են մեր արդար պայքարի ու համբերության, որ այս դժվար օրերին առավել միասնական է դարձրել մեզ բոլորիս։ Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, և որպեսզի այդ քննությունը ստանա պատվաբեր գնահատական, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք։ Նայելով այսօրվա տիրող անտարբերության և թմրածության մթնոլորտին, երբ մեր ազգի մի մասը քնի մեջ սուզված լուսնոտի նման գնում է դեպի անդունդ, ու ոչինչ չի տեսնում և չի զգում։ Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պիտի դառնա մեր ազգի Հոգու և Խղճի Զարթուցիչը։

Մեր ազգը հոգևոր ազգ է, և մեր ուժը հենց դրա մեջ է, հոգևորից դուրս մենք թուլանում ենք ու տկարանում։ Սա աստվածատուր շնորհ է, և սրանով ենք մենք տարբերվում ուրիշներից։ Օգտագործելով այդ շնորհը՝ մենք լուսավորվում ենք, վերափոխվում և դառնում անխոցելի, անպարտելի։

Սրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր չեն, այլ մեր նախնիների կողմից ապրված ճշմարտություններ, և եթե այսօր մենք աղոթքով միանանք մեր սրբազան նախնիների, մեր նահատակ քաջորդիների հետ, ապա կլսենք նաև նրանց ձայնը․«Քաջալերվեցեք, որովհետև մենք հաղթեցինք աշխարհին և մի դադարեք պայքարել և արդարության ձայնը հնչեցնել»։

Սուրբ Գրքի հրաշքը կայանում է նրանում, որ այն միշտ ներկա ժամանակով է գործում և այսօր էլ Նրա բազմաթիվ պատգամներ կարծես թե հենց Արցախի համար լինեն գրված։ Երբ այսօր մեզ մտահոգում է նաև պարենային անվտանգության խնդիրը, մեր ականջներին հնչում է ավետարանական այն խոսքը, թե միայն հացով չէ, որ մարդը կապրի, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստուծո բերանից։ Սա նշանակում է, որ մենք չպետք է տրտմենք սննդի որոշակի տեսակների բացակայության պատճառով, այլ որոշ ժամանակ բավարարվենք եղածով՝ հանուն արդարության և ճշմարտության հաղթանակի։ Հիշենք, թե ինչպես Իսրայելի ժողովուրդը անապատում 40 տարի միատեսակ սնունդ էր օգտագործում։

Մեր բոլոր այս մտորումները, հավաքական անհանգստություններն ու ապագային ուղղված բարի իղձերը այսօր նորից մեզ բերում են և կանգնեցնում Բեթղեհեմյան մսուրի առաջ։ Ինչպես 2023 տարիներ առաջ Բեթղեհմի երկնքում փայլող աստղը աշխարհի երեք իմաստուն թագավորների ուղեկցեց դեպի մի աննշան քարայրի մեջ ծնված Հիսուս Մանկան մոտ` երկրպագելու և Արդարության Արեգակի ծննդյան վկան լինելու, նույն կերպ Սուրբ Ծննդյան այս օրը այդ աստղը ծագում է աշխարհից մերժված ու մոռացված Արցախ անունով մսուրի վրա, և հրավիրում է աշխարհի հզորներին լսելու այնտեղ շարունակ ծնվող արդարության ձայնը։ Բեթղեհեմյան մսուրի մեջ ծնված Մանուկն այս օրերին գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարտության և արդարության ձայնը հնարավոր չէ խլացնել, և անգամ մի աննշան քարայրում ծնվելով, այն կարող է ազդել ու փոխել ամբողջ աշխարհը։ Նույն կերպ հնչում է նաև Արցախի ազատության և անկախության ձայնը, որ հնարավոր չէ լռեցնել ոչ մի արհեստական տարբերակով։

Բայց ամենից առաջ հիշենք թե ովքեր էին այդ երեք թագավորները։ Սրբազան ավանդությունը մեզ փոխանցում է, որ մոգերը Պարսկաստանի, Հնդկաստանի և Արաբիայի թագավորներն էին, ովքեր այլադավան լինելով հանդերձ՝ ընդունեցին Քրիստոսի Ճշմարիտ և Աստվածային լինելը։

Միգուցե ավետարանական այս գեղեցիկ դրվագը հուշում է մեզ քրիստոնեական Արցախի և Հայաստանի փրկության ճանապարհը․․․

Սուրբ Ծննդյան աստվածապարգև օրվա խորհրդով լուսավորված՝ ողջունում և մեր շնորհավորանքներն ենք բերում Արցախի Հանրապետության նախագահներին, պետական նախարարին ու Արցախի ողջ պաշտոնեությանը, մեր բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարներին, աղոթում ենք մեր բոլոր նահատակ տղաների հոգիների խաղաղության ու նրանց հարազատների Աստծով մխիթարության համար, իսկ Ձեզ՝ Մայր Հողին կառչած արցախցիներիդ, մաղթում ենք հույս, հավատ, սեր, ոգու ամրություն և ապագայի հանդեպ լավատեսություն։ Թող որ Մանուկ Հիսուսը ծնվի խոնարհության շնորհիվ մսուր դարձած մեր հոգիներում և առաջնորդի մեզ խաղաղության ճանապարհներով։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ»։