Կիևն ամբողջ ձմեռ կապրի էլեկտրաէներգիայի անջատումների ռեժիմով
Կիևն ամողջ ձմեռ կապրի էլեկտրամատակարարման արտակարգ անջատումների ռեժիմով։ Տեղեկությունը հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավարի տեղակալ Պյոտր Պանտելեևը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իրավիճակը բարդ է մնում։ Համապատասխան վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Բայց շարունակվում են նաև սահմանափակումները, լույսի անջատումները, դրանք ավելի շատ արտակարգ են, և նման իրավիճակում ապրելու ենք ամբողջ ձմեռ։ Դա պետք է հասկանալ»,-ասել է Պանտելեևը «Կիև» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ ուկրաինական ԴՏԵԿ էներգահոլդինգը հայտնել էր, որ Կիևում շարունակում են էլեկտրականության արտակարգ անջատումներ իրականացվել, արդեն մեկ շաբաթից ավել Ուկրաինայի մայրաքաղաքի էլեկտրացանցերում լարումը չի հաջողվում կայունացնել: