Եթե արտաքին քաղաքականությունում չի ստացվում կաշառելը, ուրեմն ուժի պետք է դիմել. ռազմական փորձագետ
Ռազմական արսենալը շատ արագ վերանայելու դեպքում շատ կարճ ժամանակում կվերականգնենք ուժերի բալանսը, հետևապես այլևս մեր ձայնը ոչ միայն լսելի կլինի, այլ նաև որոշիչ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Երբ ներքին քաղաքական կյանքում որևէ ընդդիմադիրի վրա ուզում է իշխանությունը ազդեցություն ունենալ, կամ լռեցնել, օգտագործում է երկու բան` կամ կաշառում է, կամ էլ ուժային կառույցներին է դիմում․․․
Նույն էլ արտաքին քաղաքականությունում է, եթե չի ստացվում կաշառելը, ուրեմն ուժի պետք է դիմել։ Վերջ, մնացած ամեն ինչը լափշայի սցենարից են․․․»: