Հայաստանում խոզի գրիպից 2 մահվան դեպք է գրանցվել
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին այսօր հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Նա նշեց, որ մահացած պացիենտները 35 տարեկան էին:
«Նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, 4-րդ աստիճանի ճարպակալում, այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում»,- ասել է Աբովյանը: