Հայաստանի ձկնաբուծության ոլորտը փուռն է գնում. տասնյակ տոննաներով ձկներ են սատկում. գործարար
Հայաստանի ձկնաբուծության ոլորտը մեղմ ասած «փուռն է գնում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործարար Սամսոն Գրիգորյանը։
Նա նաև նշել է. «Համատարած ձկների անկում է, տոննաներով սատկում են, որոշ տնտեսվարողների մոտ տասնյակ տոննաներով։ Երբ ՏՏ ոլորտը 10-20 տոկոս կորցրեց իր ոչ այնքան փոքր եկամուտից, ազգովի ոտքի կանգնեցինք, պետությունը խառնվեց իրար։ Հիմա ձկնաբույծների լոբբինգն այդքան հարուստ և հզոր չէ, տեսնես Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարություներն ու ՍԱՏՄ-ն գործողություններ ձեռնարկու՞մ են՝ տնտեսվարողներին փոխհատուցում, հիվանդության բացահայտում, քաղաքացիներին զգուշացում։
Անկումն այս պահին շարունակվում է, տնտեսվարողները դեռ պատճառների և կանխարգելիչ գործողությունների մասին չգիտեն։
Չգիտենք նաև, թե այդ հիվանդությունը որքանով է վտանգավոր մարդու համար։ Քաղաքացիներին. Որոշ անձեր սատակած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են, իմ չնչին գիտելիքներով՝ գոնե նախնական զգուշացեք առանց խռիկներ ձուկ գնելուց, ախտահարված ձկների խռիկները սպիտակ են լինում, կամ ընդհանրապես հեռացվում են։
Հուսով եմ` իշխանությունն ավելի մանրամասն և մասնագիտական իրազեկում կկազմակերպի»։