Տեսնելով մեր հայրենակիցների տոնական ոգևորությունը` հասկանալի է դառնում, թե ինչու է Կոմիտասը հոգեկան խանգարում ստացել
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության էջում գրված է.
«Տեսնելով ԱԱԾ պահեստազորի սպաների միյության ՀԿ-ի գալիք Ամանորի և Սուրբ ծնունդի շնորհավորանքները, ենթադրվում է, որ այդ շնորհավորանքները ուղղված են նաև Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, որոնց ճակատագիրը ինչպես նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը մինչ օրս անորոշ են։
Հաշվի առնելով մամուլում տեղ գտած հրապարակումներին, այն որ ԱԱԾ-ի գաղտնի գործակալները ակտիվ մասնակցություն են ունեցել «Թավշյա հեղափոխությանը», հետագայում զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ, ապա տպավորություն է ձևավորվում, որ ԱԱԾ-ի սպաները տիրապետում են Արցախի հարցի բարեդրացական կարգավորման գաղտնի տեղեկատվությանը, որը 30 տարուց ավել գաղտնիացված է, հակառակ դեպքում տեսնելով մեր հայրենակիցների տոնական ոգևորությունը հասկանալի է դառնում, թե մոտ 100 տարի առաջ ինչու է Կոմիտասը հոգեկան խանգարում ստացել»։