Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն
Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոնը 82 տարեկան էր։ Նոյեմբերի 30-ին Պելեն չնախատեսված հոսպիտալացվել էր Սան Պաուլոյի հիվանդանոց՝ մարմնի ընդհանուր այտուցվածությամբ և սրտի անբավարարությամբ:
Ավելի ուշ հաղորդվել էր, որ մարզիկի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, ինչի կապակցությամբ նրան պալիատիվ օգնություն է ցուցաբերվել:
Նախկին ֆուտբոլիստի դուստրերի խոսքով՝ Պելեն հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսով պայմանավորված թոքային վարակի պատճառով։
«Այն ամենն, ինչ մենք ունենք, քո շնորհիվ է։ Մենք քեզ անվերջ սիրում ենք: Հանգչիր խաղաղությամբ», - գրել է Պելեի դուստրը ինստագրամյան իր էջում։