Քաղաքապետարանը տեղեկացնում է Երևան քաղաքի փողոցների երթևեկության կազմակերպման փոփոխության մասին
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է Երևան քաղաքի փողոցների երթևեկության կազմակերպման փոփոխության մասին։
«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Զ. Սարկավագի-Է. Հասրաթյան և Զ. Սարկավագի-Ծարավ աղբյուր փողոցների խաչմերուկներում:
Վերոգրյալով պայմանավորված՝ նշված խաչմերուկներում երթևեկության կազմակերպումը կկարգավորվի լուսացույցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: