Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Անդրկովկասում.Զախարովա
Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը այլ պետությունների հետ, բայց դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ։
Մոսկվան այդ մասին պարբերաբար հայտնում է տարածաշրջանի գործընկերներին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ իրենց նպատակը 2025 թվականին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի զինված ուժերի մակարդակին հասցնելն է։