Կկառուցվի ֆուտբոլի 4 դպրոց․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
Կառավարության նիստում քննարկվեցին մարզական նշանակության կառույցների կառուցման և վերանորոգման աշխատանքները։ Ծրագրում ընդգրկված են 6 հաստատություններ, մասնավորապես, պետական բյուջեի շրջանակում կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը: Բացի այս, աշխատանքներ են իրականացվում Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Գեղավեստական մարմնամարզության մարզադպրոցում։ Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում արդեն իսկ ավարտվել են աշխատանքները, կառուցվում է նաև Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը։