Ռուսաստանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բոլոր հնարավոր ձևերով աջակցություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ գործընթացի այն ձևաչափով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ գործընկերները,-ասել է Լավրովը: