Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Զանգեզուրի միջանցքով շահագրգռված է ոչ թե Ռուսաստանը, այլ՝ Արեւմուտքը. քաղաքագետ

«Հրապարակ»-ւ գրում է. 

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին աղմկահարույց հայտարարությունը դեռ չէր մարսվել, երբ այն հերքվեց իշխանության մեկ այլ ներկայացուցչի շուրթերով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Արմեն Գրիգորյանը Հ1-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը․ «Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով, այսպես կոչված՝ միջանցքային տրամաբանության որեւէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան:

Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաեւ փոխկապակցված է սրա հետ, եւ ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է»։ Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է․ «Նաեւ: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»: «Այս ճնշումը՝ Լաչինում որ կա, այս իրադարձությունները․․․»։ Այս դիտարկմանն էլ Գրիգորյանն արձագանքել է․ «Բնականաբար, դրա մասին են այդ ամբողջ ճնշումները»:

Նախօրեին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ չի կարող ասել, թե Ռուսաստանը Հայաստանին ուղիղ ստիպել է միութենական պետության կազմի մեջ մտնել, բայց նպատակների մեջ տեսանելի են նման ցանկություններ։ 

Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը «սադրիչ» որակեց նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը։ «Նման հայտարարությունները կարելի է համարել սադրիչ։ Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել եւ որեւէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- հայտարարել է Պեսկովը։

Հիշեցնենք․ «միութենական պետության» մասին առաջին անգամ տեղեկատվություն տարածեց Նիկոլ Փաշիյանն իր ընտանեկան թերթով՝ թաքնվելով «Հավաստի աղբյուրի» անվան տակ, բայց դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ ռուս գործընկերների հետ միութենական պետության մասին քննարկումներ չեն եղել։

Քաղաքագետ Արմեն Բադալյանն ասում է, որ կա աշխարհաքաղաքական ծրագիր, որը կոչվում է «Զանգեզուրի միջանցք», իսկ այդ ծրագիրը պահանջում է կյանքի կոչել Արեւմուտքը․ «Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների դեմ դրված է այդ խնդիրը, միջանցքին դեմ է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ավելին՝ մեծ է հավանականությունը, որ զինված ուժերով թույլ չի տա այն բացել»։ Բադալյանի խոսքով՝ Լաչինի միջանցքը փակելը սրանով է պայմանավորված, որ Հայաստանի իշխանությունները կարողանան հայտարարել, թե պետք է տան միջանցքը, որ 120 հազար արցախցու ապաշրջափակեն։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ՌԴ-ն դեմ չի լինի միջանցքին, եթե այն վերահսկվի ռուսական զորքերի կողմից, եւ չլինի համապատասխան փաստաթուղթ, ինչն  Արեւմուտքը պահանջում է, որ խաղաղության պայմանագրում ֆիքսվի միջանցքը, բայց առանց ռուսական կողմի վերահսկողության։ Այնպես չէ, որ Ռուսաստանը շահագրգռված է միջանցքով, դա կհանդուրժի ծայրահեղ դեպքում, եւ նշեցի, թե ինչ հանգամանքներում»,- շեշտեց քաղաքագետը։

Բադալյանի կարծիքով, աշխարհաքաղաքական այդ գործընթացում Ռուսաստանը երկու խաղաքարտ ունի․ առաջինն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գործոնն է, երկրորդը՝ նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ով Մոսկվայից է  եկել Արցախ․ «Պետնախարարի առջեւ խնդիր է դրված՝ առաջին փուլում՝ տնտեսական, երկրորդ փուլում՝ ռազմաքաղաքական լծակները ՀՀ իշխանություններից վերցնելու, ՀՀ իշխանություն ասելով, նկատի ունեմ նաեւ ԱՀ նախագահին, որովհետեւ վերջինս նույն թիմում է խաղում։ Երկրորդ խաղաքարտն ունենալով՝ հնարավոր է մեծ դերակատարում ունենալ»։ Դա հասկացել են ոչ միայն Հայաստանում, որտեղ իշխանությունները թիրախավորել են Ռուբեն Վարդանյանին, այլեւ՝ Ադրբեջանում։ «Եթե նկատեցիք, ԱՊՀ ոչ պաշտոնական  հանդիպման ժամանակ՝ թանգարանում, Ադրբեջանի նախագահը չկար, դա, կարծում եմ, բոյկոտի ցուցանիշ էր։ Ադրբեջանը հասկանում է, որ Ռուսաստանը հսկողությունը կամաց-կամաց վերցնում է իր ձեռքը։ Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Արայիկ Հարությունյանն ինչ-ինչ պատճառաբանությամբ իր լիազորությունները հանձնի Ռուբեն Վարդանյանին եւ այնտեղից հեռանա»։

Բադալյանի խոսքով, ՀՀ իշխանությունները հատուկ ծրագիր են իրականացնում, եւ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ներկա իրողությունների համատեքստում է պետք դիտարկել՝ հակառուսական ալիք բարձրացնելու նպատակով․ «Իրենց ծրագիրը երեք կետ ունի․ առաջին՝ Ղարաբաղն ամբողջությամբ պետք է հանձնել Ադրբեջանին՝ առանց հայերի, դա տեղի չունեցավ, երկրորդ՝ միջանցքը պետք է բացվի Արեւմուտքի հսկողության տակ։ Երրորդ․ հակառուսական տրամադրություններ գեներացնելով՝ դուրս գալ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից, մտնել ՆԱՏՕ, իսկ դա նշանակում է արեւմտյան խաղաղապահների տեղակայում այստեղ։ Այս ծրագիրն իրականացնելու որոշ փուլերում իշխանությունը հաջողել է, հիմա միջանցքի խնդիրն է դրված»։ Բադալյանի համոզմամբ, Լաչինի միջանցքը, այդուհանդերձ, չի կարող երկար փակված մնալ, ՌԴ-ն շուտով լուծում կտա դրան, ընդհուպ մինչեւ ուժային ճանապարհով։