ԼՂ-ում խանութների ցուցափեղկերը դատարկվել են. հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում. Փաշինյան
Լաչինի միջանցքը 18 օր փակ լինելու հետևանքով հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է։ Այս մասին կառավարության տարեվերջյան նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ԼՂ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում։ Առաջին անհրաժեշտության ապարքնների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի։ Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվել։ Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում։
Այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել փոխվարչապետ Տիգչան Խաչատրչյանի գլխավորությամբ։ Նրա խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հուրմանիտար հարցերի մշտադիտարկումն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ։