Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Ո՞րն է Ռուբեն Մելիքյանի կնոջ՝ Փիլոսյանի լիազորությունների դադարեցման պատճառը. «Հրապարակ»

ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվել են դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Փիլոսյանը հայտնի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է։ Փիլոսյանի լիազորությունների դադարեցման պատճառ է դարձել այն, որ նա ուշացրել է դատական գործի կողմերից մեկին դատական ակտի տրամադրումը։ Մեզ հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ԲԴԽ-ի նման որոշումն իր դեմ է ուղղված․ «Քաղաքական իշխանություները, բնականաբար, իմ եւ ոչ թե կնոջս հետ կապված խնդիր ունեն եւ վրեժը լուծում են ընտանիքիս անդամից։ Ես չեմ զարմանում, որովհետեւ այս իշխանությունների անբարո կեցվածքը նոր չէ, որ բոլորիս աչքի առջեւ է, ու այն աստիճան ապօրինի եւ այն աստիճան գռեհիկ ձեւով են դա անում, որ ես անգամ չեմ պատկերացնում՝ հնարավո՞ր է արդյոք հակառակը փաստարկել։ Պետության պարտավորությունն է՝ դատավորի համար նորմալ աշխատանքային ռեժիմ սահմանել, այսինքն՝ այնպես անել, որ դատավորն ի վիճակի լինի այդ հանձնարարված գործերը քննել։

Կոնկրետ Աննա Փիլոսյանը, ինչպես ամբողջ դատական համակարգը, հատկապես Երեւան քաղաքը, խիստ ծանրաբեռնված է եղել, Փիլոսյանը միջինից ավելի շատ էր ծանրաբեռնված, նույն 2021 թվականը, որը խնդրահարույց հիմնական հատվածն է, 5 հազարից ավելի գործ է ստացել, որոնցից ավելի քան 4 հազարը կարողացել է ավարտել։ Այս փաստը խոսում է նրա մասին, որ մարդը գիշեր-ցերեկ աշխատել է, որ այս ամենը հասցնի, եւ դրա համար շնորհակալության փոխարեն ստանում է ոչ թե պարզապես կարգապահական տույժ, այլ ծայրահեղ կարգապահական տույժ, եւ եթե ավելի ծայրահեղ կարգապահական տույժ լիներ, ապա, բնականաբար, դա կկիրառվեր եւ ոչ թե Աննա Փիլոսյանի նկատմամբ, այլ փաստացի իմ նկատմամբ՝ ինձ վնասելու համար։ Սա այս իշխանությունների անբարո գործելաոճն է»։

Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել են փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառման հիման վրա, որը հրապարակել է լրատվամիջոցներից մեկը։ Գայանե Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում այս առիթով գրել էր, թե ինքը Փիլոսյանի վերաբերյալ միայն այդ գրառումն է արել, լրացուցիչ հարցազրույցներ չի տվել, սակայն Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում այլ բան ասաց․ «Առիթը եղել է մի փաստաբանի ֆեյսբուքյան գրառումը, որը մի լրատվամիջոց վերահրապարակել է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս փաստաբանը մանրամասն բացատրություն է տվել արդարադատության նախարարությանը, մանրամասնել է, թե որ գործերը նկատի ունի, մեկի տեղը չորսն է վկայակոչել, եւ դա հանդիսացել է փաստացի Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցման բուն պատճառը»։

Այսինքն՝ փաստաբանն աջակցե՞լ է այդ գործընթացին՝ հարցրինք Մելիքյանին։ 

«Այո։ Տեքստը մեզ տրամադրվել է, որովհետեւ դա վարույթի նյութ է, եւ որքան տեքստից հասկանում ենք, փաստաբանը մեծ սիրով, մեծ հաճույքով ասում է, որ այդ մեկը չէ, մեկից բացի էլի 3 հատ էլ կա»,- պատասխանեց Մելիքյանը։ 

Հարցրինք՝ հնարավո՞ր է որեւէ կերպ վիճարկել ԲԴԽ որոշումը՝ հաշվի առնելով, որ ԲԴԽ որոշումների վերաբերյալ բողոքարկման ինստիտուտ չկա։ «Այս պահին կդժվարանամ ասել մեր հետագա գործողությունների մասին, մեծ հարց է, թե դատավոր Աննա Փիլոսյանը կցանկանա՞ վերադառնալ դատական իշխանություն։ Այն գերծանրաբեռնվածությունը, որի տակ նա աշխատում էր՝ առանց շաբաթ օրերի, կիրակի օրերն էլ էր հաճախ աշխատում, արձակուրդի առնվազն կեսը տրամադրվում էր աշխատանքին․․․, բայց կարծում եմ՝ երբ որոշումը ստանանք, այդ ժամանակ վերջնական կխոսենք։ Մենք կօգտվենք իրավական պաշտպանության միջոցներից, որովհետեւ մեզ համար սկզբունքային է, որ թեկուզ տարիներ անց  դատական ակտ լինի, որը կճանաչի այս ամենի խայտառակ անիրավաչափությունը։ Տարբեր գործիքներ կան՝ Սահմանադրական դատարան, ՄԻԵԴ․․․, կքննարկենք, կտեսնենք, թե որ ճանապարհով ենք գնալու, բայց, իհարկե, պրոցեսը երկար է տեւելու, եւ դա մենք գիտակցում ենք։ Ուղղակի նշեմ, որ կաճ ժամանակ առաջ Եվրադատարանը վճիռ էր կայացրել Հայաստանի վերաբերյալ գործերից մեկով, որտեղ Արդարադատության խորհուրդը մի դատավորի լիազորությունները դադարեցրել էր․ դա մինչեւ ներկայիս Սահմանադրության ուժի մեջ մտնելն էր տեղի ունեցել։ Ցավոք սրտի, դատավորն այս ընթացքում վախճանվել է, բայց ընտանիքը շարունակել է վարույթը, եւ Եվրոպական դատարանը շատ միանշանակ ձեւով պնդել է, որ բողոքարկման մեխանիզմի բացակայությունը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Եթե բողոքարկման մեխանիզմ լիներ, ես վստահ եմ, որ այսպիսի խայտառակ ապօրինություններ ԲԴԽ-ն գուցե թույլ չտար։ Խոսքը ոչ միայն բովանդակության մասին է, ես խորհուրդ կտամ, որ մեր գործընկերները տեսնեն, թե նիստի ընթացքում ինչ էր կատարվում։ Ես էի ներկայացնում, քանի որ դատավորը վերջին պահին վատ էր զգացել, միջնորդություն արեցի, որ այսինչ ապացույցներն ենք պահանջել, այսինչ օրը դրանք ստացվելու են, այսինքն՝ այնպես չէ, որ ինչ-որ նոր գործողություն պիտի անեինք, ընդամենը սպասում էինք մեր հարցումների պատասխաններին, որպեսզի ԲԴԽ-ին ներկայացնեինք մեր ապացույցները, եւ շատ անսպասելիորեն խորհուրդը մեզ զրկեց այդ հնարավորությունից։ Այսինքն՝ ոչ միայն բովանդակային լուրջ խախտում կա, այլեւ խայտառակ ընթացակարգային խախտումներ է թույլ տվել նախկին օմբուդսմենի գլխավորած ԲԴԽ-ն։ Եթե մարդը հիմնավորում է, որ իրեն պետք են որոշակի ապացույցներ, ավելին՝ հիմնավորում է, որ դրա համար պետք է շատ կարճ ժամանակ, ավելին՝ ներկայացնում է, որ որեւէ այլ միջնորդություն չունի, եւ որեւէ այլ կերպ նիստը չի ձգձգվելու, եւ մեկ նիստով 1-2 ժամում կարելի էր ավարտել, ԲԴԽ-ն մերժում է, դա կոպտագույն խախտում է։ Հիմա ես հասկանում եմ, որ դրա նպատակն այն էր, որ երեւի խնդիր էր դրված՝ հնարավորինս արագ վարույթն ավարտեն։ Չգիտեմ՝ ով էր ում առջեւ հաշվետվություն ներկայացնելու, բայց դա ակնհայտ էր, որ ԲԴԽ-ն շտապողականություն է դրսեւորում։ Միակ լավ լուրն այն է, որ, այդուհանդերձ, վերջում հնարավորություն տրվեց, որպեսզի դատավորը գա, իր եզրափակիչ ելույթն ունենա, իր ասելիքն ասի, եւ դատավորը կես ժամվա մեջ խնդիրն ամբողջությամբ ներկայացրեց, ես խորհուրդ կտամ, որ այդ ելույթն անպայման լսեն մասնագետները։ Իմ ամերիկյան գործընկերները, որոնք հետեւել էին այս նիստին, ինձ ասում էին, որ նույնիսկ նկատողություն տալը կլիներ ոչ իրավաչափ, նրանց մտքով անգամ չէր անցնում, որ կարող է ոչ թե նկատողություն կամ խիստ նկատողություն լինել, այլ կարող է լիազորությունների դադարեցում լինել։ Սա ծայրահեղ անարդար եւ ոչ իրավաչափ մոտեցում է նախկին օմբուդսմենի եւ արդարադատության նախկին նախարարի կողմից, այն նախարարի, որը տասնյակներով կարգապահական վարույթներ էր ուղարկում, եւ դրանց մի փոքր մասն էր ԲԴԽ-ն բավարարում։ Հիմա արդեն ես կարծում եմ՝ բացառություն կլինի, եւ ցերեկը լույսով պետք է ման գալ, որ գտնվեն չբավարարված միջնորդություններ»,- պատասխանեց իրավապաշտպանը։

Նրան հարցրինք նաեւ՝ արդյոք Աննա Փիլոսյանը հայտնի «վեթինգի» շրջանակներո՞ւմ է զրկվել դատավորի լիազորություններից։ Իրավաբանական հանրույթն ահազանգում էր, որ «վեթինգի» անվան տակ իշխանությանը ոչ հաճելի դատավորներից են ազատվելու, եւ այդ գործի համար են Կարեն Անդրեասյանին գործուղել ԲԴԽ։ «Ես չգիտեմ, թե անունն ինչպես տամ։ Համենայնդեպս, «վեթինգ» անունը տալը ես ճիշտ չեմ համարում, որովհետեւ վեթինգը, ի վերջո, որոշակի պայմաններում դրական նշանակություն ունեցող տերմին է, սա վեթինգ չէ, սա կամայականություն, ամենաթողություն է, սա իշխանությունից արբենալու նշան է եւ սա վատ նշան է ոչ միայն ընդհանրապես հասարակության համար, այլեւ այս արբեցածների համար, որովհետեւ որեւէ մեկը նման արբեցածությունից չի շահել։ Ես ուղղակի դրանում վստահ եմ։ Եթե մարդիկ կարծում են, որ այս պահի իշխանությունը հավերժ է լինելու, շատ ծիծաղելի է, եւ թող իմանան, որ տիեզերական օրենք է՝ յուրաքանչյուրն ըստ իր արդարության է ստանալու իր հատուցումը։ Օրինակ՝ ԲԴԽ անդամներից մեկը, որը կողմ էր քվեարկել Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը, ես բազմաթիվ հրապարակումներ տեսա մամուլում՝ թվերով ու գործի համարներով, որ տվյալ դատավորը 1-2 եւ ավելի տարի ուշացրել է վճիռներն ուղարկելը կողմերին։ Այսինքն՝ այն նույն բանը, որի համար նա կողմ է քվեարկել՝ մեկ այլ դատավորի պատմուճանից զրկելու համար»,- պատասխանեց Մելիքյանը։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանից, սակայն նա ասաց, որ չի կարող կարծիք հայտնել, քանի դեռ ԲԴԽ որոշմանը չի ծանոթացել։ Նրան հարցրինք՝ դատական համակարգում կա՞ խնդիր, որ գերծանրաբեռնվածության հետեւանքով դատավորները հաճախ չեն կարողանում ակտերը ժամանակին ուղարկել կողմերին։ 
Բեքմեզյանը պատասխանեց․ «Նման խնդիր միշտ էլ եղել է, ինչ ես ԲԴԽ-ում եմ եղել, նման խնդրի մենք առնչվել ենք, այսինքն՝ դա նոր խնդիր չէ, ցավոք սրտի, կա նման խնդիր, այո»։

Հետաքրքիր եւս մեկ հանգամանք․ Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկած ԲԴԽ դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանը մի քանի գործով դեռեւս դատական ակտը կողմերին չի ուղարկել, մինչդեռ այդ որոշմանը Հովսեփյանը կողմ է քվեարկել: Այսպես`1. ԵԴ/7402/02/19 գործով դատավոր Նաիրա Հովսեփյանն ակտը հրապարակել է 19.06.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարուց ավելի, դեռեւս չի տրամադրել դատական ակտը: 2. ԵԴ/7515/02/19 գործով տառացի նույն վիճակն է, 3. ԵԴ/7275/02/19 - տառացի նույն վիճակն է, 4. ԵԴ/7319/02/19 - դատավոր Նաիրա Հովսեփյանն ակտը հրապարակել է 21.07.2020-ին, սակայն մինչ օրս, 2.5 տարի անց, դեռեւս չի տրամադրել դատական ակտը: 5. ԵԴ/7483/02/19 գործով - նույն վիճակն է, 6. ԵԴ/9029/02/19 գործով ավելի վատ վիճակ է։

«Ներկայացրեցի ընդամենը 6 գործ (դրանք մի քանի տասնյակն են), որոնցով ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն արել է նույն բանը (ավելի ծանր), ինչը վերագրվել է Աննա Փիլոսյանին, սակայն Աննա Փիլոսյանին Նաիրա Հովսեփյանի քվեարկությամբ տրված տույժով ազատել են դատավորի պաշտոնից, իսկ Նաիրա Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր փաստաբան Արսեն Բաբայանը։