Անկարան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Հուլուսի Աքար
Հուլուսի Աքարը իր սիրիացի գործընկեր Ալի Մահմուդ Աբասի հետ առաջին հանդիպումից հետո ասել է, որ Անկարան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Թուրքիայի նպատակը, ըստ Հուլուսի Աքարի, միայն ահաբեկչության դեմ պայքարն է:
Խոսելով մոսկովյան հանդիպման մասին, նա նշել է, որ այդ աշխատանքը կարող է լուրջ ներդրում ունենալ Սիրիայում կայունության համար։