Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական շփումն է տեղի ունեցել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է իր սիրիացի գործընկեր Ալի Մահմուդ Աբասի հետ։
Այս մասին գրում է Ria.ru-ն:
Հանդիպումը կայացել է Մոսկվայում: Բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Հանդիպման հետ կապված մանրամասներ հայտնի չեն: