ԱՄՆ-ն մեզ ասաց, որ չի ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ. Լավրով
Ռուսաստանը կցանկանար որքան հնարավոր է շուտ կարգավորել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջնահերթություն է քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ու զինվորների կյանքը պահպանելը: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ շփումներում հայտարարել է, որ չի ցանկանում և չի էլ պատրաստվում պայքարել Ռուսաստանի Դաշնության դեմ:
«Միացյալ Նահանգները նաև դիվանագիտական ուղիներով բացատրել է Ռուսաստանին, որ չի նախատեսում ամերիկացի մասնագետներ ուղարկել Ուկրաինա՝ Patriot համակարգերը կառավարելու համար», - ասել է Լավրովը։