ՀՅԴ երիտասարդները եկան կառավարության շենք՝ սլաքներն ուղղելու իրական մեղավորներին
Արցախին կապող ճանապարհը փակվելու օրվանից, տարբեր շրջանակներ բողոքի ակցիաներ են արել, որոնք ուղղված են եղել միջազգային հանրությանը, իսկ մեզ համար խնդրի առաջին հասցեատերը ՀՀ իշխանություններն են։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները, ովքեր Մատենադարանի մոտից երթ էին կազմակերպել դեպի կառավարության շենք՝ սլաքներն ուղղելու իրական մեղավորներին։
Երիտասարդներն անդրադարձան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների և ՌԴ խաղաղապահ առաքելության պարտավորություններին, միևնույն ժամանակ շեշտելով, որ իրենց համար Արցախի հարցի լուծման պատասխանատուն ՀՀ իշխանություններն են, քանի որ Հայաստանը ոչ մի փաստաթղթով չի հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց։ ՀՅԴ երիտասարդները նաև ընդգծում են, որ անկախ նրանից, որ ՀՀ իշխանությունները իրենց համար մեղավորն ու պատասխանատուն են, բայց առաջնային թշնամին Ադրբեջանն է.