Որ հայրիկս Նոր տարուն մեզ հետ լինի. Էրիկ Անթառանյանը հրապարակել է որդու նամակը Ձմեռ պապին (լուսանկար)
Հեռուստահաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու՝ Դավիթի՝ Ձմեռ պապին գրած նամակի լուսանկարը:
«Հարգելի Ձմեռ պապ, քանի որ բացիկում տեղը փոքր է, իսկ ցանկություններս աշտ, կներեք, բայց ես կգրեմ այստեղ.
1. Որ հայրիկս Նոր տարուն մեզ հետ լինի:
2.Եվրատեսիլի հոլ
3. Խաղալիք. կրակող զենք
4. Պուլտով մեքենա
5. Պուլտով ինքնաթիռ»,- գրել է տղան նամակում:
Հայրը՝ շրջափակման մեջ մնացած Անթառանյանը անդրադառնալով նամակին՝ գրել է.
«Դավոս ա։ Փոքրս` մի բարի մարդուկ որ լիքը դրական էներգիա ա փոխանցում իր տելեգրամյան ալիքով:
Տղես 1-ին կետով Ձմեռ պապին էլ ա անզոր, բայց մնացածը Ձմեռ պապին ասում ա` Կլինի»:
