Էրդողանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Ես առաջարկել եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Նման կոչով հանդես կգան այլ երկրների խորհրդարանների նախագահներ ու պատգամավորներ»,- ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Սենթոփը։